Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Աֆրիկյան ֆուտբոլի գերազանցությամբ

Աֆրիկյան ֆուտբոլի գերազանցությամբ
10.11.2015 | 12:04

Չիլիում ավարտվեց տասնյոթ տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Եզրափակիչ էին դուրս եկել Նիգերիայի ու Մալիի ընտրանիները, որոնք կիսաեզրափակչում համապատասխանաբար հաղթել էին Մեքսիկայի (4:2) ու Բելգիայի (3:1) հավաքականներին: Ինչպես և երկու տարի առաջ, նիգերիացիներն այս անգամ էլ ուժեղ էին, հաղթեցին 2:0 հաշվով: Ասենք, որ այս հազարամյակում սա նրանց երրորդ հաղթանակն էր, իսկ ընդհանրապես նրանք արդեն աշխարհի հնգակի չեմպիոն են:
Փոքր եզրափակչում մրցեցին դանիացիներն ու մեքսիկացիները: Ստացվեց չափազանց դրամատիկ պայքար: Մեքսիկացիները հաշիվը հավասարեցրին տասնմեկմետրանոցից, որն ուղեկցվեց մրցակից թիմի խաղացողի դաշտից հեռացումով: Մնալով տասը հոգով՝ բելգիացիները կարողացան հաշվի մեջ նորից առաջ անցնել: Մեքսիկայի ընտրանուն կրկին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Ամեն ինչ գնում էր հետխաղյա տասնմեկմետրանոցների նշանակման, սակայն վերջին վայրկյաններին նորից հետևեց բելգիացիների պոռթկումը, և հանդիպումն ավարտվեց նրանց հաղթանակով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ